
Հայրենիքի փրկության շարժումը փակել է Բաղրամյան պողոտան փետրվարի 25-ից` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հայրենիքի փրկության շարժումը բացում է Բաղրամյան պողոտան։ Ընդդիմադիրները փակում են պողոտայի վրա փետրվարի 25-ից տեղադրված վրանները, հավաքում իրերը։ Շարժման ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ասաց, որ ընդդիմությունը շարունակելու է պայքարել։
«Շարժման շտաբը կտեղափոխվի Դեմիրճյան փողոց», – ասաց նա։
Նշենք, որ այս շաբաթվա սկզբում արդեն սկսել էին պողոտան բացելու վերաբերյալ քննարկումները։
Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժումը փակել է Բաղրամյան պողոտան փետրվարի 25-ից` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ գործողությունները հետևել էին ԳՇ–ի հայտարարությանը` նույն պահանջով։