գլխավոր Իրադարձային Վաճառել Բելառուսը, մտնել ինչ-որ մի պետության մեջ, հավանաբար, ձեզնից ոչ մեկը չի...

Վաճառել Բելառուսը, մտնել ինչ-որ մի պետության մեջ, հավանաբար, ձեզնից ոչ մեկը չի ցանկանա․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի ցանկանում «վաճառվել, ինչ-որ մի պետության մեջ մտնել»:

«Մենք միշտ ունեցել ենք թե՛ լավ ժամանակներ, թե՛ վատ ժամանակներ: Ես ձեզ ասել եմ, որ անկախությունը թանկ արժե: Բայց վաճառվել, մտնել ինչ-որ մի պետության մեջ, հավանաբար, ձեզնից ոչ մեկը չի ցանկանա: Իսկ ես ամենքից շատ չեմ ցանկանում: Քանի որ այս պետության առաջին նախագահն եմ, որը ձեզ հետ միասին այս ձեռքերով եմ ծեփել»,- այսօր հայտարարել է Լուկաշենկոն՝ շփվելով Մինսկի կաշվի արտադրական միավորման աշխատակիցների հետ, փոխանցում է «Sputnik Բելառուսը»: