գլխավոր Միջազգային Առյուծը պարտավոր չէ ասել, որ ինքն առյուծ է․ Բայդենի նախկին օգնականը` Պուտինի...

Առյուծը պարտավոր չէ ասել, որ ինքն առյուծ է․ Բայդենի նախկին օգնականը` Պուտինի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախկին օգնական Թառա Ռիդը RT լրատվականին տված հարցազրույցի ընթացքում գնահատել է Բայդենի հասցեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած պատասխան կոշտ արտահայտությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստացել էր, որ՝ Ռուսաստանի նախագահը «պատասխան կտա» «ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար», ինչին ի պատասխան Պուտինը Բայդենին քաջառողջություն էր մաղթել:

«Նախագահ Պուտին … Գիտեք, առյուծը պարտավոր չէ ասել, որ ինքն առյուծ է, դա ակնհայտ է: Ես և շատ այլ ամերիկացիներ նրա արձագանքը հանգիստ և հավասարակշռված ենք համարել: Եվ սա իսկական թեթևություն է, քանի որ մեզ՝ քաղաքացիներիս, Ռուսաստանի հետ պատերազմ բաձարձաապես պետք չէ: Դա անհեթեթություն և քարոզչություն է», – ասել է Ռիդը:

Նա անդրադարձել է նաև Ջո Բայդենի հետ առնչվող սկանդալին և նշել, որ չնայած այն փաստին, որ Բայդենի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքով բողոքել է 8 կին, նրանց պատմությունները հազիվ են լուսաբանվում լրատվամիջոցներում: 

Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ անցյալ տարի Ռիդը Բայդենին մեղադրել էր բռնաբարության համար: Քաղաքական գործիչը հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանք որակելով կեղծ: