գլխավոր Իրադարձային ՌԴ ռազմաօդատիեզերական ուժերը Սիրիայում հարյուր միլիոնավոր դոլարների մաքսանենգ ապրանք են ոչնչացրել. (տեսանյութ)

ՌԴ ռազմաօդատիեզերական ուժերը Սիրիայում հարյուր միլիոնավոր դոլարների մաքսանենգ ապրանք են ոչնչացրել. (տեսանյութ)

Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ահաբեկիչներին պատկանող ռազմական տեխնիկա և հարյուր միլիոնավոր դոլարների մաքսանենգ ապրանք են ոչնչացրել, հայտնում է lenta.ru-ն՝ հղում տալով Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Ռուսկայա վեսնա» հրատարակությանը:

Ռուս զինվորականները ավիահարվածներ են հասցրել Բաբ Ալ Հաուա սահմանային անցակետի տարածքում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ կայանում են զենքով ու տեխնիկայով լի բեռնատարները:

Հարվածները հասցվել են նաև Watad Petroleum նավթային հաստատությանը, որը ստեղծվել է ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ Շամ» կազմակերպության դաշտային հրամանատարների և անձամբ միջազգային ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամադ ալ Ժուլանիի կողմից:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պարգևատրում էր խոստացել նրան, ով տեղեկություններ կհայտներ «Շաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ժուլանիի գտնվելու վայրի մասին: Նշվում է, որ ահաբեկիչը մի շարք հարձակումներ է իրականացրել Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: