գլխավոր Գլխավոր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանն անցավ դատաքննության փուլին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանն անցավ դատաքննության փուլին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստում որոշակի պատճառաբանություններով չլսեց պատասխանող կողմերի ներկայացված որոշ միջնորդություններ ու որոշեց անցնել դատաքննության փուլին:

Դատարանը նշեց, թե կողմերը 1.5 տարի ժամանակ են ունեցել ներկայացնել իրենց միջնորդությունները ու անցավ դատաքննության:

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ բացարկ է հայտնում դատավորին, բայց դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց անցնել դատաքննության փուլին, որը պետք է սկսվի մեղադրողների կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ:

Դատարանի այդ որոշումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը: Նրանց բացակայությամբ դատական նիստը չէր կարող շարունակվել և հետաձգվեց մեկ շաբաթով: