գլխավոր Իրադարձային Ամերիկյան էսկադրոնային ականակիրը լքում է Սև ծովը

Ամերիկյան էսկադրոնային ականակիրը լքում է Սև ծովը

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Thomas Hunder էսկադրոնային ականակիրը լքում է Սև ծովի տարածքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի թվիթերյան հայտարարությանը:

«Thomas Hunder էսկադրոնային ականակիրը հեռանում է Սև ծովից՝ Ռումինիայի ռազմածովային ուժերի ղեկավարած Sea Shield 21 զորավարժություններում իր մասնակցությունն ավարտելուց և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին (Թուրքիա, Բուլղարիա և Ռումինիա) և տարածաշրջանային (Ուկրաինա և Վրաստան) գործընկերներին աջակցող գործողություններ իրականացնելուց հետո», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան Thomas Hunder կործանիչը Սև ծով էր մուտք գործել շաբաթ օրը։ Սևծովյան նավատորմի ուժերը հայտնել էին, որ հետևում են էսկադրոնային ականակրի գործողություններին։