գլխավոր Իրադարձային Տիտանի վրա կարող է կյանքի առաջացման համար բարենպաստ միջավայր ստեղծվել. գիտնականներ

Տիտանի վրա կարող է կյանքի առաջացման համար բարենպաստ միջավայր ստեղծվել. գիտնականներ

Կամպինասի համալսարանի գիտնականները պարզել են, որ կյանքի ծագման պայմաններ կարող են առաջանալ Սատուրնի ամենամեծ արբանյակներից մեկի՝ Տիտանի վրա, գրում է Science-ը:

Հետազոտության արդյունքների համաձայն, Տիտանի մակերեսը ծածկված է օրգանական ածխաջրածիններով, ինչպես նաև սառցե շերտով, որի տակ կա արբանյակի մակերեսից մոտ հարյուր կիլոմետր խորության վրա գտնվող օվկիանոս: 

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ արբանյակին բախվող երկնաքարը կամ գիսաստղը կարող են ճեղքել սառույցի շերտը, որը կհանգեցնի ջրով և օրգանական նյութերով խառնարանի առաջացմանը: Սա, ըստ գիտնականների, պարզագույն կենդանի օրգանիզմների առաջացման պատճառը կարող է դառնալ: 

«Տիեզերական մարմնի հարվածից առաջացած խառնարանում տաք ջրով ժամանակավոր ավազան կստեղծվի, որը բարենպաստ պայման է կյանքի առաջացման համար»,- ասել է մոլորակաբան Լիա Բոնեֆոյը: