գլխավոր Իրադարձային Ու՞մ փոխանցվեց «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Թևոսյանի պատգամավորական մանդատը

Ու՞մ փոխանցվեց «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Թևոսյանի պատգամավորական մանդատը

Այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահագն Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 15 արձանագրությունը:

«Ըստ այդմ` մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Այսպիսով Էմմա Պալյանը երդմամբ ստանձնեց մանդատը: