գլխավոր COVID-19 Գերմանիայում կարանտինային ռեժիմը կերկարաձգվի մինչև ապրիլի 18-ը. Մերկել

Գերմանիայում կարանտինային ռեժիմը կերկարաձգվի մինչև ապրիլի 18-ը. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և դաշնային նահանգների իշխանությունները պայմանավորվել են երկրում կարանտինային ռեժիմը երկարացնել մինչև ապրիլի 18-ը:

Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է բանակցություններից հետո, որոնք ավարտվել են երեքշաբթի՝ մարտի 23-ի գիշերը, գրում է iz.ru-ն:

Մերկելի խոսքով՝ ապրիլի 1-ից 5-ը, երբ կաթոլիկներն ու բողոքականները նշում են Սուրբ Զատիկը, «գործելու է շփումների կրճատման սկզբունքը»:

Այսպիսով, հանգստյան օրերի սահմանափակումները կգործեն Գերմանիայում ոչ միայն Ավագ Ուրբաթ, Զատկի կիրակի և Զատկի երկուշաբթի օրերին, այլ նաև երկու լրացուցիչ օր՝ ապրիլի 1-ին և 3-ին:

Բավարիայի վարչապետ Մարկուս Սեդերը, որը  նույնպես ներկա էր ասուլիսին, սահմանափակումներն անվանել է «Զատկի «լոքդաուն»»:

Միևնույն ժամանակ, ավելի վաղ՝ մարտի 8-ին, Գերմանիայի մի քանի շրջանների իշխանությունները սկսել են մեղմացնել սահմանափակող միջոցները: Ըստ այդմ, թանգարաններն ու խանութները վերսկսել են իրենց աշխատանքը:

Ըստ Worldometer-ի տվյալների, մարտի 22-ի դրությամբ, Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2,67 միլիոն դեպք, որի հետևանքով մահացել է 75 418 մարդ: