գլխավոր Միջազգային ՌԴ-ն ամենամեծ միջուկային, ռազմական և հիբրիդային սպառնալիքն է ներկայացնում եվրոպական անվտանգության համար....

ՌԴ-ն ամենամեծ միջուկային, ռազմական և հիբրիդային սպառնալիքն է ներկայացնում եվրոպական անվտանգության համար. Մեծ Բրիտանիայի ՊՆ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ներկայացրել է երկրի զինված ուժերի արդիականացման ռազմավարությունը, որի շրջանակում նշել է նաև Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին:

«Ռուսաստանը շարունակում է ամենամեծ միջուկային, ռազմական և հիբրիդային սպառնալիքը ներկայացնել եվրոպական անվտանգության համար: Ռուսաստանի զինված ուժերի արդիականացումը, պետական բոլոր գործողություններին ինտեգրվելու կարողությունը և ռիսկի նկատմամբ «կրքի» մեծացումը Ռուսաստանին դարձնում են հմուտ և անկանխատեսելի դերակատար»,- ասվում է փաստաթղթում:

Ռազմավարության մեջ մանրամասնվում է նաև, որ Ռուսաստանը ներդրումներ է կատարում սուզանավային մարտական նավատորմի, խորքային սարքավորումների մեջ, որոնք կարող են վնասել հաղորդակցման ստորին մալուխները, ինչպես նաև տորպեդներ (արկ, որը նախատեսված է հակառակորդի նավերը խոցելու և ջրագծի մոտ գտնվող օբյեկտները կործանելու համար,-Խմբ.) ստեղծելու մեջ, որոնք կարող են հակառակորդների ափերին միջուկային մարտագլխիկ հասցնել: 

Միևնույն ժամանակ, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ճշգրիտ հարվածներ հասցնել մեծ հեռահարության վրա, որը զրկում է Միացյալ Թագավորությանը և նրա դաշնակիցներին «գործողությունների ազատությունից՝ հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի օգնությամբ»: 

Բացի այդ, բրիտանական իշխանությունները անհանգստացած են Ռուսաստանի պատրաստակամությամբ՝ քիմիական կամ կենսաբանական զենքեր կիրառելու հարցում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում: