գլխավոր Գլխավոր «The halo trust»-ը, «Հումանիտար ականազերծման կենտրոն»-ը, ԱԻՊԾ-ն, ՌԴ ԱԻՆ ու ՊՆ սակրավորները...

«The halo trust»-ը, «Հումանիտար ականազերծման կենտրոն»-ը, ԱԻՊԾ-ն, ՌԴ ԱԻՆ ու ՊՆ սակրավորները Արցախում ինժեներահետախուզական աշխատանքներ կիրականացնեն

Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում մայրաքաղաքում և բոլոր շրջաններում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում:

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ:

Կարճ հեռախոսահամարներ՝ 911, 101, 112: