գլխավոր Միջազգային Ուկրաինան քրեական գործ է հարուցել 23 ռուս արտիստների դեմ

Ուկրաինան քրեական գործ է հարուցել 23 ռուս արտիստների դեմ

Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղրիմի կամրջի բացման կապակցությամբ տեղի ունեցած համերգին մասնակցած 23 ռուս արտիստների դեմ: Նրանք մեղադրվում են թերակղզի ապօրինի մուտք գործելու մեջ, որը Ուկրաինայի իշխանությունները համարում են գրավյալ տարածք:

Դատախազության հաղորդագրության մեջ արտիստների անունները չեն նշվում, բայց համերգին մասնակցողների ցուցակը հրապարակել է ուկրաինական Strana.ua պարբերականը: Նրանց թվում են՝ Գրիգորի Լեպսը, Պելագեյան, Ալեքսանդր Մարշալը, Դենիս Մայդանովը, Օլգա Կորմուխինան, Ալեքսանդր Բուինովը, Դիմա Բիլանը, Օլեգ Գազմանովը, Վալերիան, Ժասմինը, Դմիտրի Խառատյանը, Ալենա Սվիրիդովան, «Գրադուսի» խումբը, Կուբանի կազակական երգչախմբի արտիստները և սևծովյան նավատորմի երգի և պարի համույթը: