գլխավոր Միջազգային Գերմանիայի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է 2022 թվականի բյուջեն 81,5 միլիարդ եվրո պարտքով...

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է 2022 թվականի բյուջեն 81,5 միլիարդ եվրո պարտքով հաստատել

Գերմանիայի պարտքը 2022 թվականին կաճի 81,5 միլիարդ եվրոյով։ Այս մասին երկուշաբթի հաղորդել է DPA գործակալությունը՝ հղում անելով ԳԴՀ ֆինանսների նախարարությանը, որը հաջորդ տարվա բյուջեի նախագիծն է պատրաստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2021 թվականին Գերմանիայի պետական պարտքը կաճի 179,8 միլիարդ եվրոյով՝ համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների պատճառով: Անցյալ տարվա վերջին պարտքի ծավալը կազմել է 218 միլիարդ եվրո, ինչը ամենամեծն է Գերմանիայի պատմության մեջ:

Մինչ այդ՝ 2015 թվականից, հանրապետությունն ընդունել է առանց դեֆիցիտի բյուջե եւ չի կատարել որեւէ փոխառություն: Այժմ պարտքն աճում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

Սովորական ժամանակ Գերմանիան չի կարող վերցնել վարկեր, որոնք գերազանցում են տարեկան ՀՆԱ-ի 0,35%-ը, այստեղ հատուկ մեխանիզմն անվանում են «պարտքի արգելակ»: Այս կանոնը խորհրդարանի հատուկ որոշմամբ կասեցվել է համավարակի առաջին եւ երկրորդ ալիքների ժամանակ:

ԳԴՀ-ում կարանտինի ռեժիմը գործում է 2020-ի նոյեմբերից: Ձմռանը գրեթե ամեն ինչ փակ էր, բացի մթերային խանութներից: Դրանցից բացի այժմ գործում են դպրոցները, մանկապարտեզները, ծաղիկների եւ գրքերի խանութները: