գլխավոր Միջազգային Մեծ Բրիտանիան նախատեսում է ընդլայնել ներկայությունը Սև ծովում

Մեծ Բրիտանիան նախատեսում է ընդլայնել ներկայությունը Սև ծովում

Մեծ Բրիտանիան մտադիր է ակտիվանալ Սև ծովում և Բալթիկայում: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության զինված ուժերի արդիականացման ռազմավարության մեջ, որը երկուշաբթի հրապարակել է երկրի Պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ընդլայնելու ենք մեր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում, Հեռավոր հյուսիսում, Բալթիկայում և Արևմտյան Բալկաններում (որտեղ մենք իրականացնում ենք դաշնակից զորքերի պատրաստման նոր տարածաշրջանային նախաձեռնություն): Ներկայությունը կկառուցվի բազմակողմ խմբերի շրջանակներում»,-ասված է փաստաթղթում: