գլխավոր Իրադարձային Ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվածի մեքենայում պայթուցիչով նռնակ կար (տեսանյութ)

Ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվածի մեքենայում պայթուցիչով նռնակ կար (տեսանյութ)

Մարտի լույս 18-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Նարեկացու 2-րդ շենքի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում նռնակ կա։ Տեղեկությունները ստանալուց հետո վարորդն ու երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին բաժին։

Մեքենայի զննությամբ՝ առջևի դռան գրպանիկում հայտնաբերվեց պայթուցիչով նռնակ։ Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 60-ամյա վարորդը ոստիկաններին հայտնել է, որ նռնակը գտել է անցած տարի նոյեմբերին մահացած մոր անձնական իրերի մեջ։ Հանգամանք, որը կհաստատվի կամ կհերքվի քննությամբ։ Նռնակն ուղարկվել է փորձաքննության։
 
Կրկին հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: