գլխավոր Իրադարձային Գիշերները թեկուզ փայտի թխկոցից կարծում ենք՝ կռիվ է, մենք միշտ անհանգիստ ենք....

Գիշերները թեկուզ փայտի թխկոցից կարծում ենք՝ կռիվ է, մենք միշտ անհանգիստ ենք. սահմանամերձ Պառավաքարի բնակիչ

Թե ինչ գնով են ապրում ու արարում սեփական գյուղում՝ Պառավաքարում, միայն գյուղի բնակիչները գիտեն։ Ու թե ինչպես են լուսացնում ամեն օրը, միայն իրենց է հայտնի։ 

«Մենք միշտ անհանգիստ ենք ապրել, գիշերները թեկուզ փայտի թխկոց է, գիտենք՝ կռիվ է, մենք միշտ անհանգիստ ենք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ Ջուլիետա Հովհաննիսյանը:

Խաղաղության մասին խոսելիս՝ Տիկին Ջուլիետան աչքերը խոնարհում է։ Թշնամուն այսքան մոտ լինելու միտքն իրենց գլխից ոչ մի վայրկյան դուրս չի գալիս։ Այդ գիտակցմամբ էլ ապրում են՝ թշնամու նշանառության տակ։  

Խաղաղությունից ու դրա գիտակցումից հեռու այսքան ժամանակ ապրել են, բայց հույսը չեն կորցրել։ Հիմա արդեն նույնիսկ վաղվա օրվա հանդեպ հույս չունեն։ 

«Հույս չունես, որ կարող է վաղը լավ լինի, հույս չկա, տարիքս մեծ է, էսքան տանջանքը կրել ենք, բայց հիմա հույս չկա, որբացած վիճակ է»,- ասում է տիկին Ջուլիետան։