գլխավոր Ինֆոգրաֆիկա «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքական, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Բուրկինա Ֆասոյի հավաքականը մարտի 24-ին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի խաղում կհյուրընկալվի Ուգանդայի հավաքականին։