գլխավոր Facebook Կապիտուլյանտի կողմից պետության կազմաքանդումն անթույլատրելի է․ Սարգսյանը նիստ է հրավիրել

Կապիտուլյանտի կողմից պետության կազմաքանդումն անթույլատրելի է․ Սարգսյանը նիստ է հրավիրել

Այսօր` նմարտի 22–ին, կայացել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Քննարկվել են ներքաղաքական օրակարգին, երկրի անվտանգային միջավայրին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Գործադիր մարմնի նիստում վերահաստատվել են կուսակցության դիրքորոշումներն ու գնահատականները, որոնք վերաբերում են Արցախյան վերջին պատերազմում «խայտառակ պարտությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին» և հնարավոր լուծումներին։

«Շեշտվել է կապիտուլյանտի կողմից պետության շարունակական կազմաքանդման, աղաղակող ապօրինությունների, իրավական ինքնիրավչության անթույլատրելիությունը»,- գրում է Աշոտյանը։

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները նաև կարևորել են ստեղծված իրավիճակում ռազմական դրությունը վերացնելու անհրաժեշտությունը