գլխավոր Իրադարձային Զբոսաշրջիկների խումբը Մուրմանսկի մարզում ձնահյուսի տակ է հայտնվել

Զբոսաշրջիկների խումբը Մուրմանսկի մարզում ձնահյուսի տակ է հայտնվել

Տուրիստական խումբը ձնահյուսի տակ է հայտնվել Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի մարզում չկառուցված զբոսաշրջային երթուղու վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոտի»-ն, նախնական տվյալներով, կան տուժածներ, հայտնել են շրջանային քննչական կոմիտեից:

«Մուրմանսկի մարզի քննչական վարչությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ «Իմանդրա» կայարանի մոտակայքում տուրիստական խումբը հայտնվել է ձնահյուսի տակ։ Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածի հետևանքով կան տուժածներ», – ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ դեպքի վայր են մեկնել Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննիչն ու քրեագետները։

«Տուժածների թվում կարող են անչափահասներ լինել»,- հավելել են Քննչական կոմիտեում: