գլխավոր Իրադարձային ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայում ԼԳԲՏ ներկայացուցիչներին հետապնդելու համար

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայում ԼԳԲՏ ներկայացուցիչներին հետապնդելու համար

Եվրամիությունը 11 անձի և 4 կազմակերպության դեմ պատժամիջոցներ է սահմանել մարդու իրավունքների խախտման համար: Այս մասին ասվում է Եվրամիության «Պաշտոնական տեղեկագրում» ԵՄ խորհրդի բանաձևի հրապարակման մեջ:

Նշվում է, որ պատժամիջոցներ են սահմանվում նաև Չեչնիայում ԼԳԲՏ անդամներին հետապնդումների համար: Այս կապակցությամբ Չեչնիայի փոխվարչապետ Աբուզաիդ Վիսմուպադովը և Չեչնիայի Արգուն քաղաքի ոստիկանության նախկին պետ Այուբ Կատաևը հայտնվել են պատժամիջոցների տակ:

Բացի այդ, պատժամիջոցների են ենթարկվել նաև Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Լիբիայի, Հարավային Սուդանի և Էրիթրեայի քաղաքացիները:

Նշվում է, որ այդ ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները կսառեցվեն ԵՄ-ում և կարգելվի մուտք գործել Եվրամիություն: