գլխավոր Իրադարձային Ակորդեոնահար Մարիո Ստեֆանոն և Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Պիացոլային նվիրված...

Ակորդեոնահար Մարիո Ստեֆանոն և Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Պիացոլային նվիրված համերգով

Արգենտինացի հանրահայտ կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի հարյուրամյա հոբելյանի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և իտալացի նշանավոր ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կներկայանան համատեղ համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի մեկին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգին կհնչեն Պիացոլայի Tangazo, Tres Tangos, Jorge Adios, Concierto de Nacar, Adios Nonino, Le Grand Tango, Violentango, Ave Maria, Libertango և այլ ստեղծագործություններ:

«Երաժշտության մեջ Աստոր Պիացոլայի անունը նույնանում է տանգոյի հետ։ Արգենտինացի մեծանուն երաժիշտը ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ ավանդական տանգոյին միաձուլելով ջազի և դասական երաժշտության տարրեր»,-ասվում է նվագախմբի տարածած հաղորդագրության տեքստում:

Երևանյան համերգը կղեկավարեն դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։