գլխավոր Իրադարձային Առանց հրթիռի կործանիչ գնելը նշանակում է մետաղաջարդոն գնել. Ռոբերտ Նազարյան

Առանց հրթիռի կործանիչ գնելը նշանակում է մետաղաջարդոն գնել. Ռոբերտ Նազարյան

«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարություններին, որոնք առնչվում են ՍՈՒ–30ՍՄ կործանիչների գործարքին։ 

Ռոբերտ Նազարյանը վկայակոչել է ՍՈՒ–30ՍՄ կործանիչների հետ կապված առաջին հայտարարությունը, որն արվել էր նախորդ տարվա հուլիսի 15-ին, երբ դիրքային մարտերի ընթացքում վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի տեսանյութ, որում նշվում էր, որ օդ բարձրացող ՍՈՒ–30 ինքնաթիռները գնում են մարտական հերթապահության։

«Տեսանյութից ակնհայտ երևում էր, որ կործանիչներն իրենց վրա չէին կրում համապատասխան սպառազինություն, հետևաբար նման դեպքում ՍՈՒ–30–ը պարզապես չի կարող իրականացնել մարտական հերթապահություն։ Միջադեպը քննարկվեց մասնագիտական շրջանակներում, սակայն հանրային դաշտում մեծ հնչեղություն չստացավ, որովհետև սահմանին ընթանում էին մարտական գործողություններ, երկիրը զբաղված էր պատերազմով, հետևաբար միջադեպը հանրային լայն ընկալում չստացավ»,– նշեց ռազմական վերլուծաբանը։

Նազարյանը նաև հիշեցրեց 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի տեսակետները, որոնք առնչվում էին պատերազմի թերություններին, սխալներին ու այլ մանրամասներին։ Հակոբյանն իր հերթին հայտարարել էր, որ ՍՈՒ–30-ները գնվել են առանց հրթիռների, և այդ առթիվ ոչ մի հակադարձում չեղավ, ոչ մի պաշտոնական հերքում կամ հաստատում չներկայացվեց։ Փորձագետի կարծիքով` խոսքը վերաբերում է «օդ–օդ» դասի հրթիռներին։ 

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։