գլխավոր Իրադարձային ՀՀ քաղաքացիները Արցախի բանակում կարող են ծառայել՝ որպես կամավոր․Հայաստանից Արցախ զորակոչ...

ՀՀ քաղաքացիները Արցախի բանակում կարող են ծառայել՝ որպես կամավոր․Հայաստանից Արցախ զորակոչ չկա. Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Բաղրամյան26 տելեգրամյան ալիքի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով: Այս մասին հայտնում է Արցախպրեսսը։

Նրա խոսքով՝ համաձայն բանակում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների՝ ցանկացողները կարող են ժամանել, գրանցվել իբրեւ Արցախի քաղաքացիներ եւ ծառայել Պաշտպանության բանակում:

Բալասանյանը նաեւ հաստատել է տեղեկությունը, որ ներկայում Հայաստանից Արցախ զորակոչ չկա: Ընդ որում՝ Արցախի ԱԽ քարտուղարը հերքել է տեղեկությունները, որ Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը: