գլխավոր Հասարակություն ՄԻՊ-ի գրասենյակը՝ Թաթոյանի՝ ընտրություններին մասնակցելու լուրերի մասին

ՄԻՊ-ի գրասենյակը՝ Թաթոյանի՝ ընտրություններին մասնակցելու լուրերի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, հետևաբար նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան ասացին ՄԻՊ գրասենյակից։

«Հիշեցնենք, որ վերջին շրջանում իշխանական ֆեյք էջերը նման տեղեկություններ են տարածում՝ տպավորություն ստեղծելով, որ Թաթոյանի ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ՄԻՊ-ը ինչ-որ քաղաքական դիվիդենտներ է փորձում շահել և մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այլ կերպ ասած՝ իշխանականներին այնքան էլ մտահոգել Թաթոյանի ռեյտինգը, որ փորձում են այս եղանակով էլ նրա գործունեությունը վարկաբեկել»,- գրում է Hraparak.am-ը։

«Պաշտպանը երբևէ որևէ առնչություն չի ունեցել և ներկայում էլ չունի քաղաքական գործընթացների հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով: Ընտրություններին մասնակցությունը ոչ միայն չի բխում Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական կարգավիճակից, այլ նաև լուրջ խնդիրներ կառաջացնի Սահմանադրությամբ նախատեսված գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ կապված ադրբեջանական կողմից պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների փաստագրման, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հետ»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հայտարարության մեջ։