գլխավոր Facebook Բացատրություն էի տալիս իմ դեմ սուտ մատնության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդմանս հետ...

Բացատրություն էի տալիս իմ դեմ սուտ մատնության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդմանս հետ կապված. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր փաստաբան Միքայել Շխիմյանի հետ միասին կրկին ԱԱԾ-ում էինք, բացատրություն էի տալիս իմ դեմ սուտ մատնության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդմանս հետ կապված։ Հուսամ քրեական գործ կհարուցվի, մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ 
Նաև, իհարկե, հիշացրեցի հեռախոսիս ու համակարգչիս մասին, որոնք դեռ ԱԱԾ-ում են»։