գլխավոր Իրադարձային Եվ նման մարդիկ ինչ-որ սանկցիաներ են ուզում կիրառել մեր դեմ․ Աստված իրենց...

Եվ նման մարդիկ ինչ-որ սանկցիաներ են ուզում կիրառել մեր դեմ․ Աստված իրենց հետ․ Պուտինը զարմացած է (տեսանյութ)

Պուտինն այսօր մասնակցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման և արտադրության վերաբերյալ վիդեոկոնֆերանսին:

ՌԴ նախագահը տեսակոնֆերանսի ժամանակ նշել է, որ զարմացած է․

«Քիչ առաջ ինձ հայտնեցին, որ իբրև թե Եվրոպայում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը «հարկավոր չէ»։ Ես իրոք, զարմացած եմ։ Մենք ոչինչ չենք պարտադրում, բայց նման դեպքերում հարց է առաջանում՝ այդ մարդիկ պաշտպանում են քաղաքացիների՞ շահերը, թե՞ ինչ-որ դեղագործական ընկերությունների»,- նշել է Վլադիմիր Պուտինը: