գլխավոր COVID-19 Ռուսական պատվաստանյութերը բացարձակ հուսալի ու անվտանգ են․Պուտին

Ռուսական պատվաստանյութերը բացարձակ հուսալի ու անվտանգ են․Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ վաղը պատրաստվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Նա նշել է, որ օտարերկրյա որևէ դեղամիջոց պաշտպանության այնպիսի աստիճան չի ապահովում, որքան ռուսական պատվաստանյութերը։

«Այսօր մենք վստահ կարող ենք ասել, ու գործնականում դա ապացուցվում է, որ ռուսական պատվաստանյութերը բացարձակ հուսալի ու անվտանգ են»,-ասել է ՌԴ նախագահը։ 

Նա ընդգծել է, որ դա «հայրենական գիտնականների ու մասնագետների անվերապահ հաջողությունն է»։

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելը, Պուտինի խոսքով, պետք է առավելագույն հասանելի ու հարմար լինի ռուսաստանցիների համար, դրանից է կախված սահմանափակումների ռեժիմից դուրս գալու հեռանկարը։ Միևնույն ժամանակ դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն

ՌԴ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանում 6.3 մլն մարդ արդեն առաջին պատվաստումն է արել, 4.3 մլն-ը պատվաստվել է ամբողջությամբ։ Երկրում կոլեկտիվ իմունիտետ ձևավորվելու համար անհրաժեշտ է պատվաստանյութի մոտ 70 մլն ամբողջական կոմպլեկտ, իսկ արտադրական հզորությունները դրա համար բավարար են։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան՝ ո՞ր պատվաստանյութը կընտրի Պուտինը, նշել է, որ ռուսաստանյան երեք պատվաստանյութերից որևէ մեկով, քանի որ դրանք բոլորն էլ արդյունավետ ու հուսալի են։