գլխավոր Իրադարձային Ջո Բայդենը սպասում է ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցների հետ հանդիպմանը․ Ռեգնում

Ջո Բայդենը սպասում է ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցների հետ հանդիպմանը․ Ռեգնում

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովն այս տարի կանցկացվի Բրյուսելում, սակայն ներկա պահին միջոցառման անցկացման ամսաթիվն ու ձևաչափը որոշված չեն:

Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին մարտի 22-ին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև պատմել է, որ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ տվյալ գագաթնաժողովի անցկացման մասին, և վերջինս հաստատել է, որ սպասում է ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցների հետ հանդիպման հնարավորությանը: