գլխավոր Միջազգային Հասկանում ենք, որ գնդակոծությունների թիվն ավելացել է. Զելենսկիի խոսնակը` Դոնբասում իրավիճակի թեժացման...

Հասկանում ենք, որ գնդակոծությունների թիվն ավելացել է. Զելենսկիի խոսնակը` Դոնբասում իրավիճակի թեժացման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտարարել է, որ Կիևը հույս ունի շարունակել բանակցային գործընթացը Դոնբասի շուրջ՝ չնայած հակամարտության գոտում իրավիճակի սրմանը, գրում է svpressa.ru-ն:

«Մենք հասկանում ենք, որ գնդակոծությունների թիվն ավելացել է: Ընդհանուր առմամբ, մենք հուսով ենք, որ դա ճգնաժամային ազդեցություն չի ունենա հրադադարի պահպանման համընդհանուր և համապարփակ ռեժիմի բանակցային գործընթացի վրա»,- ընդգծել է Մենդելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը մերժել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Դմիտրի Կոզակի ուղարկած առաջարկները: