
Ձերբակալություններ են տեղի ունեցել Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում:
Ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնи տնօրենն ու որոշ աշխատակիցներ։
Այսօր առավոտից կենտրոնի մուտքի դուռը կողպված էր ԱԱԾ կապարակնիքով: Ձերբակալությունների մասին հաստատեցին ԱԱԾ-ից՝ նշելով, որ ավելի ուշ համապատասխան հաղորդագրություն կտարածեն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: