գլխավոր Քաղաքականություն Էդմոն Մարուքյանը դեմ է նոր ընտրական օրենսգրքով ընտրության գնալուն

Էդմոն Մարուքյանը դեմ է նոր ընտրական օրենսգրքով ընտրության գնալուն

Էդմոն Մարուքյանը գրում է․ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հարկավոր են, որպեսզի եղած ճգնաժամից դուրս գանք, սակայն պետք է ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգրքին ձեռք տալուց: Ընտրության օրը հայտարարելուց հետո չի կարելի փոխել գործող խաղի կանոնները, էդ օրը հայտարարվել է գործող խաղի կանոնների լույսի ներքո, և բոլորս գործող խաղի կանոնների ներքո պատրաստվում ենք ընտրությունների: Նոր խաղի կանոն ընդունելը նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետևաբար ճգնաժամը խորացնել»։