գլխավոր Գլխավոր 2018-ի իշխանափոխության հարցում մեծ է Ադրբեջանի դերը․ Իլհամ Ալիև

2018-ի իշխանափոխության հարցում մեծ է Ադրբեջանի դերը․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն որոշիչ դեր է խաղացել Հայաստանում 2018-ի իշխանափոխության հարցում։ Այս մասին հաղորդում է ռուսական lenta.ru կայքը՝ հղում անելով ադրբեջանական minval.az լրատվականին։

«Հայաստանի քաղաքական հարթակից Սերժ Սարգսյանի «հանցագործ» ռեժիմը հեռացնելու հարցում մեծ է նաև մեր դերը։ Ես չեմ ուզում այդ մասին խոսել ու ուռճացնել մեր դերը։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն»,- ասել է Ալիևը կառավարության նիստի ժամանակ։

Oxu.az-ի փոխանցմամբ, Ալիևն իր ելույթում Հայաստանի նախկին իշխանություններին անվանել է կոռումպացված և հանցագործ։ Ըստ էության առաջ է քաշել բոլոր այն նույն թեզերը, նույն բառամթերքով, ինչն օգտագործում են ներկայիս իշխանությունները, երբ փորձում են արդարացնել հերթական տապալված նախագիծը, կամ նկարագրել նախորդ իշխանություններին։ Ինքը, Ալիևն էլ նույն բանն ասում․

«Այն ինչ ես ասել եմ միշտ, հիմա կրկնում է նաև Հայաստանի ժողովուրդը։ Նախկին իշխանությունները կոռումպացվածների իշխանություն էր»,- ասել է Ալիևը։

Թե ինչ մասնակցության մասին էր խոսքը 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններին, Ալիևն այդպես էլ չի մանրամասնել։