գլխավոր COVID-19 Իվան Ուրգանտը վարակվել է կորոնավիրուսով

Իվան Ուրգանտը վարակվել է կորոնավիրուսով

Ռուս դերասան և հաղորդավար Իվան Ուրգանտի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է դերասանը:

«Twitter-ի արագության ստուգում: Ինձ մոտ «Քովիդ» է: Կապի վերջ»,- գրել է Ուրգանտը:

Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել իրեն շուտափույթ առողջացում մաղթողներին: Հաղորդավարը հավելել է, որ ինքնամեկուցել է տանը և խոստացել է մանրամասներ պատմել իր երեկոյան շոուի ընթացքում:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 9284, մահվան՝ 361 դեպք: Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում վարակվել է 4 466 153 մարդ, մահացել է 95 391-ը: