գլխավոր Քաղաքականություն Թրամփը ինքնաթիռ բարձրանալիս 3 անգամ սայթաքելու համար ծաղրել է Բայդենին (տեսանյութ)

Թրամփը ինքնաթիռ բարձրանալիս 3 անգամ սայթաքելու համար ծաղրել է Բայդենին (տեսանյութ)

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակիցների առջև ելույթի ժամանակ մեկնաբանել է օրերս գործող նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ ինքնաթիռ բարձրանալիս տեղի ունեցած միջադեպը, գրում է Washington Examiner-ը։

«Այսօր նայում էի՝ ինչպես է Ջո Բայդենը բարձրանում աստիճանները և ասացի․ «Ես չէի կարող պարտվել նրան, մենք նրան չենք պարտվել»»,- ասել է նախկին նախագահը՝ առաջացնելով իր աջակիցների ծիծաղը։

Բայդենի՝ օրերս ինքնաթիռ բարձրանալիս 3 անգամ սայթաքելու տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում: Սպիտակ տանը բացատրել են, որ միջադեպի պատճառը ուժեղ քամին է եղել, և հավելել են, որ նախագահն իրեն լավ է զգում: