գլխավոր Իրադարձային Ինքնաթիռում մահացել է Բունդեսթագի պատգամավորը, որը մեղադրվում էր Ադրբեջանի շահերի համար լոբբիստական...

Ինքնաթիռում մահացել է Բունդեսթագի պատգամավորը, որը մեղադրվում էր Ադրբեջանի շահերի համար լոբբիստական գործունեության համար

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը մահացել է Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում:

Այս մասին հայտարարել է Բունդեսթագում Մեքլենբուրգ Վորպոմերնի պատգամավորական խմբի ներկայացուցիչ Էխհարդտ Ռեհբերգը, գրում է dw.com-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bild թերթը, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորը թռիչքի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, որից հետո ինքնաթիռի անձնակազմը որոշել էր անհապաղ արտակարգ վայրէջք կատարել Դուբլինում: Այնուամենայնիվ, այնտեղի բժիշկներին չէր հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:

Դեռևս չի նշվում՝ արդյոք Շտրենցի այցը Կուբա գործնական, թե մասնավոր բնույթ էր կրում: 

Հիշեցնենք՝ հունվարի վերջին Բունդեսթագը պատգամավորին, որը մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի շահերի համար լոբբիստական գործունեության համար, զրկել էր անձեռնմխելիությունից: