գլխավոր Քաղաքականություն Ամերիկացիները ներողություն են խնդրել Պուտինից

Ամերիկացիները ներողություն են խնդրել Պուտինից

Ռուսական ՌԻԱ Նովոստի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դեսպանատունը նամակ է ստացել, որտեղ ԱՄՆ-ի քաղաքացիները ներողություն են խնդրում Պուտինից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների՝ Դուք պուտինին Մարդասպան համարու՞մ եք հարցին Բայդենը պատասխանել էր՝ համարում եմ։ Նա նաև հավելել էր, որ Պուտինը դեռ պատասխան է տալու ԱՄՆ ընտրություններին իբր խառնվելու համար։

Սկանդալային հայտարարությունից հետո Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունն, ըստ իրենց հավաստիացումների, սկսել էր բազմաթիվ նամակներ ստանալ ԱՄՆ քաղաքացիներից, որում նրանք ներողություն էին խնդրում Պուտինից Բայդենի պահվածքի համար։