գլխավոր Գլխավոր Արծրուն Հովհաննիսյանը կվիրահատվի Հայաստանում. Armlur.am

Արծրուն Հովհաննիսյանը կվիրահատվի Հայաստանում. Armlur.am

Armlur.am-ի տեղեկություններով, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վերադարձել է ԱՄՆ-ից որտեղ գնացել էր առողջական խնդիրների պատճառով։ Նա սեպտեմբերի 27-ից սկսված 44 օրյա պատերազմից հետո առողջական լուրջ խնդիրների պատճառով մեկնել էր ԱՄՆ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արծրուն Հովհաննիսյանը պետք է վիրահատության ենթարկվի, որը, սակայն, կիրականացվի արդեն Հայաստանում: Իսկ թե կոնկրետ ինչ խնդիր ունի նա, չենք հրապարակում՝ բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով։