
Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը ստեղծված կոալիցիոն ճգնաժամը կարգավորելու համար հայտարարել է իր՝ պաշտոնաթող լինելու պատրաստակամության մասին. ճգնաժամը սկսվել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի գաղտնի գնումից հետո, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է՝ Մատովիչը հեռանալու նախապայման է համարել կառավարական կոալիցիայից մի շարք այլ պետական գործիչների հրաժարականը: Մասնավորապես, նա անհրաժեշտ է համարել, որ հրաժարականներ ներկայացնեն էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը, առողջապահության հանձնաժողովի ղեկավար Յանա Բիտտո Ցիգանիկովոն, արդարադատության նախարար Մարիա Կոլիկովան և Սլովակիայի խորհրդարանի փոխնախագահ Յուրայ Շելիգին:
Վարչապետը բացատրել է, որ կոալիցիայի անդամները ռուսական պատվաստանյութի ներկրումն օգտագործել են «կոալիցիոն ճգնաժամ սանձազերծելու համար»: Նա նաև շեշտել է, որ եթե իր պայմանները կատարվեն, ինքը պատրաստ է թողնել իր պաշտոնը և աշխատել կառավարությունում՝ որպես դրա անդամներից մեկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սլովակիայի առողջապահության նախարարը հրաժարական էր տվել «Սպուտնիկ V»-ի առնչությամբ սկանդալի պատճառով:
Հիշեցնենք՝ վերջերս Մատովիչը համաձայնել էր կոալիացիայի անդամներից գաղտնի ռուսական պատվաստանյութը Սլովակիա առաքելուն, քանի որ ավելի վաղ Եվրոպական դեղերի գործակալությունը «Սպուտնիկ V»-ի գրանցման բացակայության պատճառով արգելել էր ռուսական պատվաստանյութի ներկրումը: Վարչապետի այս քայլի հետ կապված՝ աջակողմյան կուսակցությունների առաջնորդները փորձել էին հասնել նրա հրաժարականին, բայց Սլովակիայի նախագահը չէր աջակցել այս պահանջին:
Աջակողմյանները, այնուամենայնիվ, վերջնագիր էին ներկայացրել գործող կառավարությունը, պահանջելով կա՛մ կոալիցիոն համագործակցության շարունակություն, կա՛մ առողջապահության նախարարի պաշտոնանկություն, որը թույլ էր տվել «Սպուտնիկ V»-ի ներկրումը և օգտագործումը:
Բացի այդ, ավելի վաղ վաղ հաղորդվել էր նաև, որ Սլովակիայի վարչապետը հրաժարվել է ներկրված «Սպուտնիկ V»-ը վերադարձնել Ռուսաստանին: