գլխավոր Իրադարձային Թրամփը պատրաստվում է իր սոցցանցը ստեղծել

Թրամփը պատրաստվում է իր սոցցանցը ստեղծել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկու-երեք ամսից կվերադառնա սոցիալական ցանց «իր սեփական պլատֆորմի միջոցով»: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Թրամփի խորհրդական Ջեյսոն Միլլերը:

«Կարծում եմ, որ մենք կտեսնենք, թե ինչպես է նախագահ Թրամփը վերադառնում սոցիալական ցանց, հավանաբար, երկու-երեք ամիս հետո, իր սեփական պլատֆորմի միջոցով», – հայտնել է Միլլերը: Նա համոզմունք հայտնեց, որ Թրամփի նախագիծը «ամբողջովին կփոխի խաղի կանոնները»:

Հարցին, թե պլատֆորմը ստեղծվելու է տեխնոլոգիական ընկերության հետ համագործակցությամբ, Միլլերը պատասխանեց, որ Թրամփը մեծ թվով հանդիպումներ է ունեցել տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

«Այս նոր հարթակը մեծ կլինի: Բոլորն ուզում են նրա հետ համագործակցել, և նա պատրաստվում է միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր օգտատերեր ներգրավել այդ հարթակ», – նշել է Միլլերը: