գլխավոր Առողջապահություն Ֆրանսիան դեմ է կորոնավիրուսից անհապաղ համընդհանուր պատվաստմանը

Ֆրանսիան դեմ է կորոնավիրուսից անհապաղ համընդհանուր պատվաստմանը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն հասանելի դարձնել պատվաստումները բոլոր բնակիչների համար, քանի դեռ չեն պատվաստվի խոցելի խմբերի ներկայացուցիչները, եւ պատրաստվում է հունիս կեսերին պատվաստել 30 միլիոն մարդու: Այդ մասին կիրակի հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը BFM հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալիս:

«Դա անպատասխանատվություն կլիներ հենց այս պահին ռիսկի գոտում չգտնվող երիտասարդներին պատվաստվելու հնարավորություն տալը»,-հայտարարել է նա: Կիրակի առավոտյան Europe1  ռադիոյի եթերում նա, մասնավորապես, կոչ է արել «չեղարկել արգելապատնեշները պատվաստումների ոլորտում» եւ կոչ արել պատվաստվել բոլոր բնակիչներին:

«Ֆրանսիայում պատվաստվելու համար գլխավոր արգելապատնեշը մատակարարումների չափերն են,-պարզաբանել է նա:- Այսօրվա դրությամբ որեւէ երկիր չունի հնարավորություն անհապաղ պատվաստել իր բոլոր բնակիչներին: Ֆրանսիայում դա կարող է տեղի ունենալ ամռանը»:

Աթալի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը հույս ունի, որ պատվաստանյութերի մատակարարումները լրջորեն կաճեն մարտի վերջում Pfizer – BioNTech կոնսորցիումի դեղամիջոցների հաշվին: Ներկայիս ժամանակացույցը ենթադրում է 10 միլիոն պատվաստանյութ ապրիլի կեսերին, 20 միլիոն՝ մայիսին, 30 միլիոն՝ հունիսի կեսերին: «Դեռեւս մենք պատվաստում ենք առաջնահերթ հիվանդության ծանր արտահայտված ընթացքի վտանգով մարդկանց»,-ասել է Աթալը:

Իշխանությունների վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4,2 միլիոն դեպք: Վարակի հետեւանքներից մահացել է ավելի քան 92 հազար մարդ: Ներկայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երկրի բնակչության շրջանում 6 միլիոն մարդ, որոնցից 2,4 միլիոնն արդեն ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափերը: