գլխավոր Իրադարձային Իրանը գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի դեմ պատասխան հարձակման տարբերակներ է քննարկել....

Իրանը գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի դեմ պատասխան հարձակման տարբերակներ է քննարկել. Associated Press

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ներկայացուցիչները դիտարկել են Վաշինգտոնի «Ֆորտ ՄաքՆեյր» ռազմաբազայի դեմ հարձակում իրականացնելու տարբերակը՝ որպես պատասխան իրանցի գեներալ, ԻՀՊԿ հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոյելմանիի սպանությանը:

Ինչպես փոխանցում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության իր աղբյուրներին հունվարին Ազգային անվտանգության գործակալության որսած տվյալների համաձայն՝ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ներկայացուցիչները քննարկում էին ռազմաբազայի ուղղությամբ իրականացվելիք հարձակման մանրամասները: Ըստ այդ տվյալների՝ նախատեսվում էր հարձակում իրագործել ամերիկյան USS Cole նավի դեմ հարձակման ոճով, որը 2000 թվականին պայթեցրել էին Ադենի նավահանգստում:

Բացի այդ, գործակալության զուցակիցները պնդում են, որ Իրանը սպառնում էր նաև ԱՄՆ բանակի ԳՇ փոխղեկավար Ջոզեֆ Մարինին, որի նստավայրը գտնվում է «Ֆորտ ՄաքՆեյր»-ում:

Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի հետևանքով: