գլխավոր Շոուբիզնես Սկանդալային փաստեր. Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի հոնորարի 80% -ը ստացել է Կիրկորովը

Սկանդալային փաստեր. Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի հոնորարի 80% -ը ստացել է Կիրկորովը

Սանկտ Պետերբուրգում Կանանց օրվան նվիրված համերգից հետո հոնորարների բաշխման վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ եկել։ Դրանց անդրադարձել են ռուսական ԶԼՄ–ները։

Մարտի 8–ին նվիրված համերգին մասնակցում էին 15 կատարողներ: Բայց պարզվում է, որ հոնորարի ընդհանուր ֆոնդի գրեթե 80% – ը ստացել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։ Նրան այդ համերգի համար վճարել են 3, 5 մլն ռուբլի։

Համերգին մասնակցել են նաև Տատյանա Բուլանովան, Աննա Կովալչուկը, Պյոտր Զախարովը:

Նշվում է, որ համավարակի ընթացքում շատ արտիստներ ստիպված են եղել իրենց հաշվին խմբեր պահել, որպեսզի դրանք չլուծարվեն։

Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ միայն կարանտինի առաջին երեք ամիսների ընթացքում կորցրել է 50 մլն ռուբլի: Երևում է` արտիստը որոշել է արագ վերականգնել կորցրածը։