գլխավոր Իրադարձային Երևանում կրկին պլաստմասե աղբաման է հրդեհվել

Երևանում կրկին պլաստմասե աղբաման է հրդեհվել

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից հայտնում են, որ Երևանում կրկին պլաստմասե աղբաման է հրդեհվել: Վարչական շրջանը չի նշվում:

Հիշեցնենք, պլաստմասե կանաչ աղբամանները ձեռք են բերվել բոլորովին վերջերս, դրանցից յուրաքանչյուրն 90 հազար դրամ արժե: Պարբերաբար Երևանի տարբեր հատվածներում անհասկանալի պատճառներով դրանք հրդեհվում են: Բոլոր դեպքերով Երևանի քաղաքապետարանը դիմում է ոստիկանություն: