գլխավոր Իրադարձային «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով քրեական գործ չհարուցելու որոշումը ապօրինի է. «Փաստինֆո»

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով քրեական գործ չհարուցելու որոշումը ապօրինի է. «Փաստինֆո»

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից արդարադատությանն առերևույթ խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Բենիկ Գալստյանից։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ տեսել է Երևանի սրճարաններից մեկում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին, որը հեռախոսով զրույցի ընթացքում բղավել է՝ «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը կալանավորելու թույլտվություն է տվել ֆեյքի գործով անհիմն ձերբակալված Արամ Լեւոնի Սարգսյանին, որն ունի երեք անչափահաս երեխա։ Դատախազությունը Վահագն Վարագյանի գրառման վերաբերյալ հրապարակումները և փաստաբանի ներկայացրած հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում հայտարարություններում նշված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով: Շուրջ 21 օր նյութեր նախապատրաստելուց հետո ՀՔԾ-ն որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

Պաշտպանի դիտարկմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն ակնհայտ ապօրինի է։ Հատկանշական է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում թե՛ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, թե՛ դատավոր Վահագն Մելիքյանը չեն հերքել հեռախոսազրույց ունենալու հանգամանքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: