գլխավոր Իրադարձային Yandex քարտեզում հայկական տեղանունները փոխարինվել են ադրբեջանականով․ հայ օգտատերերը բոյկոտում են հավելվածը

Yandex քարտեզում հայկական տեղանունները փոխարինվել են ադրբեջանականով․ հայ օգտատերերը բոյկոտում են հավելվածը

Yandex քարտեզում Շուշիի հայկական անուններով փողոցները, ինչպես նաև Արցախում շատ այլ հայկական տեղաանուններ փոխարինվել են ադրբեջանականով։ Այս մասին ահազանգում եմ տելեգրամյան հայկական ալիքները։

Տելեգրամյան հայկական ալիքները բոյկոտում են Yandex map-ը՝ խորհուրդ տալով նույնն անել նաև մնացած հայ օգտատերերին։

Նրանք խնդրում են բացել Yandex. ժողովրդական քարտեզը և ջնջել ադրբեջանական տեղանունները։ Որոշ ժամանակ անց բոյկոտի ևս մեկ եղանակ ավելացավ։ Որոշվեց ոչ միայն ջնջել ադրբեջանական անունները, այլև փոխարինել այն հայկական տարբերակով։

«Եկեք բոյկոտենք Yandex. ժողովրդական քարտեզը, որ այլևս ժողովրդական չէ, այլ քոչվորական է»։ Գրում են բոյկոտի կազմակերպիչները։

Բոյկոտի առաջին հաջողությունը շատ չուշացավ։ Հաջողվեց Ղազանչեցոց փողոցի անունը վերականգնել։

Հաջողությունն ամրապնդելու համար որոշվեց Yandex map-ի ծրագիրը գնահատել 1 բալով՝ պատճառը հայկական անվանումների փոփոխությունը։

Գրանցվեց ևս մեկ հաջողություն Իվանյան փողոցի անվանումը նույնպես վերականգնվեց։

Թվում էր, թե շատ քիչ էր մնացել վերջնական հաջողության հասնելուն, երբ պարզվեց, որ Yandex- ը փակել է մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը։ Այդ պահից սկսած հայ օգտատերերը պետք է գրեն PlayMarket-ի և AppStore-ի ադմինիստրացիային` նշելով, որ հավելվածի հեղինակները փակել են կարծիքներ թողնելու և գնահատելու հնարավորությունը: