
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 36-ամյա Ռոբերտ Սարգսյանը, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ. Սարգսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: