գլխավոր Facebook Սու-30 կործանիչները գնելու համար ՀՀ քաղաքացիները վճարել են 130 մլն ԱՄՆ դոլար․...

Սու-30 կործանիչները գնելու համար ՀՀ քաղաքացիները վճարել են 130 մլն ԱՄՆ դոլար․ Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամանակակից հայ ռազմարվեստի բացահայտումներ` ըստ հուլիսյան պատերազմը «հաղթանակած ֆելդմարշալի». 

2006 թվականից արտադրվող Իսկանդերը գործել է 10% արդյունավետությամբ, որովհետև հավանաբար, արտադրված է եղել 80-ական թվականներին, իսկ ՍՈՒ 30 կործանիչները կարողացել են զորավարժությունների ժամանակ առանց հրթիռների խոցել բոլոր թիրախները, որովհետև դրանք գնելու համար Հայաստանի քաղաքացիները վճարել են 130 մլն ԱՄՆ դոլար կամ որ նույնն է, մի ամբողջ քաղաք  շքեղ «դղյակ»-ներ կառուցելու գումար»։