գլխավոր Facebook Ամենավտանգավորը տղա երեխաների ներկայությունն էր կապիտուլյանտի կողքին․ ՀՀԿ նախկին պատգամավոր

Ամենավտանգավորը տղա երեխաների ներկայությունն էր կապիտուլյանտի կողքին․ ՀՀԿ նախկին պատգամավոր

Նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Նաիրա Կարապետյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ես իրոք զարմանում եմ, երբ բոլորը քննարկում են Նիկոլի ստերը, զարմանում, զայրանում, մեջբերումներ և ապացույցներ բերում:

Հայեր, կբերեք ՄԵԿ օրինակ, գեթ մեկ օրինակ, երբ Նիկոլի ասածը համընկել է իրականության հետ: Խոսքս նրա ծրագրերի, խոստումների, նաև՝ «նախկինների» մասին դեմոնիզացված միֆերի մասին է:
Տհաճ էր, իհարկե, երեկվա տեսարանը, բայց էստեղ ամենավտանգավորը երեխաների, հատկապես՝ տղա երեխաների ներկայությունն էր կապիտուլյանտի կողքին: Այդ տարիքում տղաները պետք է սովորեն հայրենիք պաշտպանել, և ոչ՝ պարտվածին ծափահարել:

Իսկ նրա որևէ ասած վերլուծելը նսեմացնում է մեզ և բարձրացնում նրան՝ նա իր սիրելի կարգավիճակում էր՝ բարձրախոս, անվերջ կեղծ էմոցիաներ և սուտ, ծափահարող մոլորյալներ…

Հիշեք, հայեր, Նիկոլն իր այս քայլերով սպասարկում է միայն թուրքական շահը, որը երբեք չի կարող համընկնել մեր շահի հետ:

Առանց որևէ մեկի օգնության գոնե մեկ անգամ պատասխանեք ինքներդ ձեզ՝ ինչու է նա դեռ վարչապետ, ինչ ունի դեռ անելու»: