գլխավոր Facebook Ընդդիմությանը ասեմ, չմնա մեջս․ Ռուբեն Մխիթարյան

Ընդդիմությանը ասեմ, չմնա մեջս․ Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամփոփենք շաբաթը.

1. Դատարանը Օնիկ Գասպարյանի դիմումը ընդունեց, կասեցրեց գործից ազատման հրամանը ու երկրում փաստացի հիմա կա 3 ԳՇ պետ:

2. Նիկոլը ասեց որ սույն թվի հունիսի 20-ին նոր ընտրություններ է լինելու, իսկ թե երբ է ըստ իրեն սույն թվի հունիսի 20-ը՝ չնշեց:

3. Կոլոտ-խուճուճ ոչնչությունը Ալիևի դեմքին հանգստություն նկատեց և հանգրվանեց պարոն Ալիևի հաստ աղիքի մեջ:

4. ԲՏ նախարար Հակոբ Արշակյանը օրը ցերեկով հարձակվեց լրագրողի վրա, խփեց, քաշքշեց կին գործընկերոջը, կոտրեց նրա անձնական գույքը, մի հատ ստատուս գրեց՝ թե բա կներեք ու ՎԵՐՋ: Նույն ձև իր շեֆը հանձնեց Արցախը ու մարսեց:

5. Նիկոլը մի մարզային այցելության ընթացքում 2 անգամ ստեց՝ զոհերի պաշտոնական թվի ու ՍՈւ 30-ի հրթիռների մասին: Զրահաբաճկոնը հագին ասեց, որ պատրաստ է, որ իրեն գնդակահարեն:

6. Սյունիքի Խնձորեսկում թշնամին էլի առաջ է եկել:

7. Ոչ մեկ էլի չասեց մեր զոհերի, վիրավորների, գերիների և անհետ կորածների թիվը:

Հ.Գ. Ընդդիմությանը ասեմ, չմնա մեջս: Նիկոլը հիմա է անում իր քարոզարշավը ու կորոնայի թվերն էլ ամեն օր մեծ է ցույց տալիս, որ ապրիլի 24-ին էլի թույլ չտա Ծիծեռնակաբերդի երթ, իսկ քարոզարշավի մեկնարկից առաջ էլ սահմանափակում մտցնի հանրահավաքների մասնակիցների քանակի մեջ: Ասեմ իմացեք, մարդ ես, կարող է լուրջ եք ընդունել արդար ընտրությունների թեման»: