
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի շենքի մոտ ցույց է անցկացվել՝ ի պաշտպանություն քաղաքական ակտիվիստ Սերգեյ Ստերնենկոյի:
Ցույցի մասնակիցները հրկիզել են «Ուկրաինայի նախագահ» ցուցանակը, վանկարկել «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներն ընդդեմ ՆԳ նախարար Արսեն Ավակովի։